շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լևոն Արոնյանը Մայամիում անցկացվող արագ շախմատի մրցաշարում առաջին հաղթանակն է գրանցել

Լևոն Արոնյանը Մայամիում անցկացվող արագ շախմատի մրցաշարում առաջին հաղթանակն է գրանցել

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանը Մայամիում անցկացվող արագ շախմատի «FTX Crypto Cup» մրցաշարում առաջին հաղթանակն է գրանցել։

Առաջին տուրում նա մրցել է վիետնամցի Լե Կուանգ Լիեմի հետ և 4 պարտիան ավարտել 2,5:1,5 հաշվովառաջին պարտիան հաղթանակով, մնացած 3-ըոչ-ոքի։ Համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը առաջին տուրում 3:1 հաշվով հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին։ Լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան 3:0 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Հանս Նիմանին։ Իսկ հնդիկ շախմատիստ Ռամեշբաբու Պրագնանանդհան առաջին տուրն ավարտել է 2,5:1,5 հաշվով հաղթանակ տանելով Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջայիի նկատմամբ։

 

Մրցաշարի ընթացքում կանցկացվի 7 տուր։

«FTX Crypto Cup»-ի մրցանակային ֆոնդը 210 000 դոլար է`գումարած 100 000 դոլարի բիթքոին։

Սա «Meltwater Champions Chess Tour»-ի շարքի մրցաշար է, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը 1,6 միլիոն դոլար է։

  • Կիսվել: