ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լևոն Արոնյանը հաղթել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, պարտվել Մագնուս Կարլսենին

Լևոն Արոնյանը հաղթել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, պարտվել Մագնուս Կարլսենին

Lindores Abbes Rapid Challenge շախմատի առցանց մրցաշարում երևանցի Լևոն Արոնյանը չորս տուրից հետո 2 միավորով  ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը։

Ըստ ՀԱՕԿ-ի, Արոնյանը հաղթել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, պարտվել Մագնուս Կարլսենին, ոչ-ոքի է  խաղացել  Ալեքսանդր  Գրիշչուկի  և  չինացի Դին Լիրենի հետ։

Երեքական միավորով մրցաշարի առաջատարներն են նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլին Սոն եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը։

Այսօր կխաղարկվի ևս չորս տուր։

  • Կիսվել: