չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին

Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում հաղթական միավոր է վաստակել ԱՄՆ-ի թիմի համար:

Ֆրանսիայի հավաքականի դեմ մրցապայքարում Լեյներ Դոմինգեսը, Ուեսլի Սոն և Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքիներ են գրանցել, վճռորոշ պարտիայում 41-ամյա Արոնյանը սև ֆիգուրներով առավելության է հասել Մաքսիմ Լագարդի նկատմամբ:

ԱՄՆ-ի հավաքականը 13 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը:

  • Կիսվել: