ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լևոն Արոնյանը ԱՄՆ շախմատի առաջնությունում նախավերջին տեղում է

Լևոն Արոնյանը ԱՄՆ շախմատի առաջնությունում նախավերջին տեղում է

Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

Ամերիկյան առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը պարտություն է կրել` զիջելով Դարիուս Շվիրցին, իսկ հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը կիսել է միավորը Զեֆրի Հլոնգի հետ:

Այժմ ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը 4,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է: Սամուել Սևյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները 3,5 միավորով, իսկ Լևոն Արոնյանը նախավերջին տեղում է:

  • Կիսվել: