ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լևոն Աղասյանն առաջին տեղն է գրավել միջազգային մրցաշարում

Լևոն Աղասյանն առաջին տեղն է գրավել միջազգային մրցաշարում

Հերթական  հաղթանակը տոնեց  եռացատկորդ Լևոն Աղասյանը:

Նա մասնակցեց Հունաստանի Կրետե կղզու Խանիա քաղաքում անցկացված միջազգային  մրցաշարին։

Մեր երկրի միակ ներկայացուցիչ Լևոն Աղասյանը  ցույց տվեց 16, 64 մ. և գրավեց առաջին տեղը։

Հայաստանի աթլետիկայի  հավաքականի գլխավոր մարզիչ  Գրիգոր Բարսեղյանը ՀԱՕԿ լրատվակաին ասել է, որ մրցումների ընթացքին հետևել  է ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նա ներկա կլինի նաև  հունիսի 11 –ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների աթլետիկայի առաջնությանը:

Մրցաշարին հայտավորված  են 18 երկրների հավաքականներ:

  • Կիսվել: