շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լեհաստանը հաղթեց Սաուդյան Արաբիային. Լևանդովսկին ԱԱ-ներում իր առաջին գոլը խփեց

Լեհաստանը հաղթեց Սաուդյան Արաբիային. Լևանդովսկին ԱԱ-ներում իր առաջին գոլը խփեց

ԱԱ-2022-ի խմբային փուլում 2-րդ տուրում Լեհաստանի հավաքականը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Սաուդյան Արաբիայի դարպասը:

39-րդ րոպեին Զիելինսկին առաջ մղեց լեհերին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին սաուդցիները ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն Ալ Դավսարին չկարողացավ գրավել Շչեսնիի դարպասը:

Երկրորդ կեսի սկզբնամասում Սաուդյան Արաբիան մեծ առավելություն ուներ, սակայն հավասարեցնել հաշիվը՝ չէր հաջողվում: 82-րդ րոպեին Ռոբերտ Լեվանդովսկին կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ խփելով ԱԱ-ներում իր առաջին գոլը:

Խմբի մյուս խաղում կմրցեն Արգենտինայի ու Մեքսիկայի հավաքականները:

 

  • Կիսվել: