երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեհ շախմատիստը հաղթել է Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարում

Լեհ շախմատիստը հաղթել է Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարում

Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է Լեհաստանը ներկայացնող միջազգային վարպետ Յակուբ Կոսակովսկին։

Լեհ շախմատիստը 9 հնարավորից վաստակեել է 7 միավոր՝ մնալով անպարտելի։

Իրանցի գրոսմայստեր Արյան Գոլամին 6 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Վրացի միջազգային գրոսմայստեր Գիգա Կուպարաձեն և Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Արսեն Դավթյանը վաստակել են 5,5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով Կուպարաձեն գրավել է երրորդ տեղը, իսկ Դավթյանը՝ չորրորդ:

  • Կիսվել: