կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լատվիայի դեմ խաղը նույնպես բարդ կլինի, ինչպես Ուելսի դեմ․ Հրանտ-Լեոն Ռանոս

Լատվիայի դեմ խաղը նույնպես բարդ կլինի, ինչպես Ուելսի դեմ․ Հրանտ-Լեոն Ռանոս

Հայաստանի հավաքականի եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կենտրոնական հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը նախախաղային ասուլիում մեկնաբանել է 4:2 հաշվով հաղթանակը Ուելսի հավաքականի նկատմամբ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում, խոսել է ակումբային կարիերայի եւ Լատվիայի դեմ հաջորդ ընտրական խաղի մասին։

«Շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել Ուելսին, եւ ես դուբլի հեղինակ դարձա։ Ակնհայտ էր, որ դժվար խաղ էր 30 հազար երկրպագուների ներկայությամբ, բայց կարողացանք հասնել հաղթանակի։

«Բորուսիայում» գլխավոր մարզիչի փոփոխությունը ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա իմ կարիերայի վրա։

«Բորուսիա» տեղափոխվելու որոշումն ընդունել եմ ընտանիքիս հետ։ Եթե երկար մնայի «Բավարիայի» երկրորդ թիմում, հայտնի չէ, թե ինչ կլիներ։ Հիմա անհամբեր սպասում եմ նոր ակումբում նորամուտիս։

Լատվիայի դեմ խաղը նույնպես բարդ կլինի, ինչպես Ուելսի դեմ, շատ լավ թիմ ունի։ Այս մասին Լատվիայի հետ վաղվա խաղից առաջ ասաց Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող  Հրանտ Լեոն-Ռանոսը։

«Պատրաստվել ենք խաղին։ Եվ կարծում եմ, որ լավ խաղ կլինի»,- նշեց հարձակվողը։

«Շատ լավ եմ հարմարվել ազգային հավաքականում։ Մարզին ու խաղացողներն ինձ շատ են օգնում, քանի որ դեռ հայերեն չեմ խոսում։

Բոլոր խաղացողների հետ էլ լավ եմ համագործակցում եմ խաղադաշտում, հնարավոր է՝ Էդուարդ Սպերցյանի հետ ավելի լավ է ստացվում։ Վստահ եմ, որ մարզումների շնորհիվ բոլորի հետ էլ լավ համագործակցություն կլինի։

Դեղին քարտ ստացա Ուելսի դեմ խաղում, հույզերը շատ էին, խաղաշապիկը հանեցի։ Ամեն գոլից հետո ինձ պահում եմ այնպես, ինչպես սիրտս է թելադրում։ Այդ պահին այդպես ստացվեց։

Շատ կարեւոր չէ, թե որ դիրքում խաղամ՝ վինգերի, հարձակվողի դիրքն էլ հարմար է, երբեմն նաեւ նահանջում եմ թիմակիցներիս օգնելու համար»,- նշեց Հրանտ-Լեոն Ռանոսը։

Հայաստան - Լատվիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 19-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։

  • Կիսվել: