շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կվերլուծենք մեր սխալները և կշարժվենք առաջ․ Պետրակով

Կվերլուծենք մեր սխալները և կշարժվենք առաջ․ Պետրակով

Հայաստանի ազգային հավաքականը Ստրումիցայի «Բլագոյ Իստատով» ստադիոնում այսօր ընկերական խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն իր կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ․

«Լավ հանդիպում անցկացրեցինք լավ թիմի դեմ։ Լավ մրցակից էր ընկերական խաղի համար։ Այս խաղում փորձարկեցինք երիտասարդ ֆուտբոլիստների։ Ցավոք՝ չենք կարող մեծ ռոտացիա կատարել թիմի կազմում։

Մրցակիցը ստիպեց մեզ խաղալ պաշտպանողական ֆուտբոլ, ես չէի ընտրել այդպիսի խաղաոճ։

Խաղի մեջ տեսանք մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք մինչ այդ դուրս էին եկել հիմնականում փոխարինման։ Այսօր խաղացին, մեծ ցանկություն և մոտիվացիա կար, բայց ոչ բոլոր դրվագներում էր, որ ամեն ինչ ստացվում էր։ Նրանք երիտասարդ են, նրանց մոտ դեռ ամեն ինչ առջևում է։ Կվերլուծենք մեր սխալները և կշարժվենք առաջ»,- ասել է Պետրակովը։

 

  • Կիսվել: