ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Կրիշտիանու Ռոնալդուն 40 տարեկան է

Կրիշտիանու Ռոնալդուն 40 տարեկան է

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 40 տարեկան, գրում է armsport.am-ը:

Մինչ օրս ֆուտբոլիստն իր կարիերայում խփել է 923 գոլ։ Նա 788 անգամ աչքի է ընկել ակումբային մակարդակում, ևս 135 անգամ՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում։

Իր կարիերայի ընթացքում Ռոնալդուն հանդես է եկել «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», «Յուվենտուսում» և «Ալ Նասրում»: Նա իր հանդիպումների մեծ մասն անցկացրել է Արքայական ակումբի կազմում, որտեղ բոլոր մրցաշարերում մասնակցել է 438 հանդիպման՝ դառնալով 450 գոլի և 131 գոլային փոխանցման հեղինակ։

40-ամյա ֆուտբոլիստը հինգ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», հինգ անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։ 2016 թվականին Ռոնալդուն դարձավ Եվրոպայի չեմպիոն։

  • Կիսվել: