երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կրասնոդարը մերժել է Այաքսի առաջարկը

Կրասնոդարը մերժել է Այաքսի առաջարկը

Ինչպես հայտնում է Спорт-Экспресс-ը, «Կրասնոդարը» մերժել է թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին տրանսֆերի համար «Այաքսից» ստացված առաջարկը, որի մասին հայտնել էր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, գրում է Armsport-ը։ 

«Կրասնոդարն» անընդունելի է համարել առաջարկվող գումարը (8.5 մլն եվրո)։ Նաև ռուսական ակումբը չի ցանկանում բաց թողնել հիմնական կազմի խաղացողներին Ռուսաստանի առաջնության մեկնարկից հետո։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 75 խաղում խփել է 22 գոլ և կատարել 18 արդյունավետ փոխանցում։

  • Կիսվել: