կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Այաքսը» ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը

«Այաքսը» ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը

Ամստերդամի «Այաքս»-ը ցանկանում է ձեռք բերել «Կրասնոդար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը։  Այս մասին հայտնում է Championat-ը։

«Հայ կիսապաշտպանն ակումբի ամառային տրանսֆերների առաջնահերթությունների թափում է։ Ամստերդամյան ակումբը պլանավորում է բանակցություններ սկսել Ռուսաստանի սուպերգավաթի եզրափակիչ խաղից հետո։ «Կրասնոդար»-ը պատրաստ կլինի վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը 10 միլիոն եվրոյից մի փոքր ավել գումարով՝ գումարած բոնուսները»,- ասել է կայքի աղբյուրը։  

Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ լրանալու է 2026 թվականին։ Ռուսական ակումբի կազմում Սպերցյանն այս մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան։

  • Կիսվել: