շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կրասնոդարը հաղթեց Զենիթին, Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը

Կրասնոդարը հաղթեց Զենիթին, Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը

ՌՊԼ-ի 10-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Զենիթին», գրում է armsport.am-ը:

88-րդ րոպեին խփեց «Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան։ Ավելացված ժամանակում Ֆեդոր Սմոլովը ձևակերպեց վերջնական հաշիվը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

«Կրասնոդարը» 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ՌՊԼ-ում, թիմը վաստակել է 24 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Լրացուցիչ ցուցանիշներով կրասնոդարյան թիմը առաջ է «Լոկոմոտիվից»:

«Զենիթը» կրեց իր առաջին պարտությունը այս մրցաշրջանում։

 

  • Կիսվել: