երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կրասնոդարը հաղթեց Սպերցյանի դուբլի շնորհիվ

Կրասնոդարը հաղթեց Սպերցյանի դուբլի շնորհիվ

ՌՊԼ 4-րդ տուրում «Կրասնոդարն» արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Օրենբուրգի» դարպասը։

Հյուրերի կազմում 67-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին հայ կիսապաշտպանը հստակ իրացրեց 11 մետրանոցը, գրում է Armsport-ը։

ՌՊԼ 4-րդ տուրից հետո «Կրասնոդարը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սպերցյանը խփած 3 գոլով երկրորդն է ռմբարկուական մրցավազքում։

  • Կիսվել: