ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խոստացված համաշխարհային նոր ռեկորդը սահմանված է՝ իրականացրել ենք առանց վայրէջքի 34 ժամ 41 րոպե տևողությամբ թռիչք

Խոստացված համաշխարհային նոր ռեկորդը սահմանված է՝ իրականացրել ենք առանց վայրէջքի 34 ժամ 41 րոպե տևողությամբ թռիչք

Հոկտեմբերի 13-ից 17-ը Երևանում և Գառնիում Skyball-ը ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կազմակերպել էր «Discover Armenia from the sky» («Բացահայտեք Հայաստանը երկնքից») օդապարիկների փառատոնը: Երկու փուլով կազմակերպված փառատոնին այս տարի մասնակցեցին շուրջ 20 օդապարիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Բուլղարիայից և այլ երկրներից: Այս մասին հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։ 

Ցուցադրական փուլն իր մեջ ներառում էր օդապարիկների ազատ թռիչքներ, իսկ մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ իրականացրեց պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում ընտրվեցին հաղթողներ և պարգևատրվեցին շքանշաններով Skyball Armenia-ի կողմից: Փառատոնի փակման արարողությանը Նաիրի Բարսեղյանը շնորհավորեց մասնակիցներին և նշեց, որ Skyball-ը շարունակում է Հայաստանը ճանաչելի դարձնել ավիացիոն սպորտաձևերում։

Ինչպես և խոստացել էինք, համաշխարհային նոր ռեկորդը սահմանված է, իրականացրել ենք առանց վայրէջքի, 34 ժամ 41 րոպե տևողությամբ թռիչք։ Թռիչքը սկսվել է Օրենբուրգ քաղաքից` Ղազախստանի սահմանից, -ասաց Ն. Բարսեղյանը: Մնալով օդում 34 ժամ Նաիրի Բարսեղյանն ու Սերգեյ Բաժենովը սահմանեցին նոր համաշխարհային ռեկորդ, հատելով նախկին ռեկորդի շեմը` 32 ժամ, 12 րոպե, 47 վայրկյան։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը հանձնեց մասնակիցներին հավաստագրերն ու շնորհակալագրերը` նշելով, որ Կոմիտեն կարևորում է նման վառ և հետաքրքիր միջոցառումները և միշտ պատրաստ է աջակցել նապաձեռնություններին: -Այս տարի հասել ենք ճանաչելիության առավել բարձր մակարդակի, ունենք մասնակիցներ աշխարհի տարբեր ծայրերից, վստահ եմ, որ Փառատոնը շարունակական կլինի, սպասում ենք բոլորին Հայստանում մյուս տարի, - ասաց Ս.Պօղոսեանը:

 

  • Կիսվել: