երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Խոսք եմ տալիս, որ դեռ շատ կլսեք իմ անունը. Եվրոպայի նորընծա չեմպիոն Գարիկ Կարապետյան

Խոսք եմ տալիս, որ դեռ շատ կլսեք իմ անունը. Եվրոպայի նորընծա չեմպիոն Գարիկ Կարապետյան

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 102 կգ քաշային կարգում Եվրոպայի նորընծա չեմպիոն Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալակաիր դառնալուց հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով:

«Այս տարիքում Եվրոպայի չեմպիոն դառնալն ու երեք ռեկորդ սահմանելն աննկարագրելի զգացողություն է, բացի այդ իմ հայրենիքի մեջ կարողացա բարձրացնել մեր դրոշը… Շնորհակալ եմ ծնողներիս, իմ մարզիչներին, որ ինձ այսպես են դաստիրակել ու այս տարիքիս արդեն հասել եմ այսպիսի նվաճումների: Խոսք եմ տալիս, որ դեռ շատ կլսեք իմ անունը: Պայքարը շատ թեժ էր և կցանկանամ, որ միշտ լինի այսպիսի պայքար: Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին»,-ասաց Կարապետյանը:

Հիշոցնենք, որ Կարապետյանը երկամարտի 392 կգ արդյունքով (178+214 կգ) հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նաև աշխարհի ու Եվրոպայի մի շարք ռեկորդներ:

 

  • Կիսվել: