հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կազմակերպվել է բանտարկյալների երկրորդ Միջմայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը

Կազմակերպվել է բանտարկյալների երկրորդ Միջմայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը

Հոկտեմբերի 13-14-ը քրեակատարողական հիմնարկներում Շախմատի միջազգային ֆեդերացիան կազմակերպել է բանտարկյալների երկրորդ Միջմայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը, գրում է armsport.am-ը:

Առաջնությանը ընդհանուր առմամբ մասնակցում են 45 երկրի 82 թիմեր և արդեն իսկ երկրորդ անգամ այս ծրագիրը իրականացվել է նաև Հայաստանի շախմատի ակադեմիայում:

«Շախմատ հանուն ազատության» ծրագիրը նպատակ ունի ներկայացնել շախմատը՝ որպես տարբեր երկրների քրեակատարողական հիմնարկներում սոցիալական ներառման կրթական գործիք:

«Անազատության մեջ գտնվող մարդկանց ինքնաիրացման և զարգացման իրավունքներն ու հնարավորությունները կարևոր նախադրյալներ են՝ իրենց ապագան գիտակցաբար կերտելու համար»,- ասվում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: