երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կայծակնային շախմատի առաջնությունում մեդալ է վաստակել ևս մեկ հայ պատանի շախմատիստ

Կայծակնային շախմատի առաջնությունում մեդալ է վաստակել ևս մեկ հայ պատանի շախմատիստ

Պատանի շախմատիստ Բենիկ Ագասարովը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Բենիկը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր»,– նշված է ֆեեդերացիայի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ 2023 թվականի աշխարհի պատանիների կայծակնային շախմատի առաջնությունը հայ պատանի շախմատիստների համար մեդալառատ էր։

Բրոնզե մեդալներ նվաճեցին նաև մինչև 16 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում` Ռոբերտ Փիլիպոսյանը, մինչև 18 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում` Ալեքս Սահակյանը։
Կայծակնային շախմատի առաջնությունն անցկացվում էր հունիսի 10-11-ը` 11 խաղափուլով։

  • Կիսվել: