ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը

Կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը

Հուլիսի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի գավաթի խաղարկության 2025/2026 մրցաշրջանի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքում ձևավորվել են նախնական փուլի հետևյալ զույգերը․

«Միկա» - «Սարդարապատ»
«Վայք» - «Կիլիկիա»
«Բենտոնիտ» - «Անդրանիկ»
«Արարատի Արաքս» - «Լեռնային Արցախ»
«Սյունիք» - «Հայք»
«Գանձասար» - «Ալաշկերտ»

Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։

«Փյունիկը», «Ուրարտուն», «Վանը», «Արարատը», «Շիրակը» և ԲԿՄԱ-ն պայքարը գավաթի խաղարկությունում կսկսեն 1/8 եզրափակիչ փուլից։

Fastex Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Նոան» և փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակչից:

Քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ դիմակայությունները կազմված կլինեն երկու հանդիպումից:

  • Կիսվել: