երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարծում եմ, որ Լատվիայի դեմ նույնպես բարդ է լինելու. Հրանտ-Լեոն Ռանոս

Կարծում եմ, որ Լատվիայի դեմ նույնպես բարդ է լինելու. Հրանտ-Լեոն Ռանոս

Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղից առաջ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ես շատ երջանիկ եմ, որ կարողացանք հաղթել, ու ես դարձա դուբլի հեղինակ։ Ակնհայտ է, որ շատ դժվար խաղ էր, բայց կարողացանք հաղթանակ տանել։ Ստացել եմ բազմաթիվ շնորհավորանքներ։ Կարծում եմ, որ Լատվիայի դեմ նույնպես բարդ է լինելու։ Ուժեղ ու ամուր թիմ է։ Այո, ես հարմարվել եմ Հայաստանի հավաքականին, քանի որ մարզիչներն ու թիմակիցներս ինձ շատ են օգնում։ Կարծում եմ բոլոր խաղընկերներիս հետ էլ լավ է ստացվում համագործակցությունս»,-ասել է Ռանոսը։

  • Կիսվել: