Կարո Մուրադը հաղթել է Նորբերտ Դամբրովսկուն
Հոկտեմբերի 19-ի երեկոյան Երևանում կայացել է բռնցքամարտի երեկո, որտեղ մենամարտել են Կարո Մուրադն ու Նորբերտ Դամբրովսկին։
Նշենք, որ Կարո Մուրադն առաջին անգամ է ելույթ ունենում Հայաստանում և առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Կարո Մուրադն իր կարիերայի ընթացքում ունեցել է 40 մենամարտ, որից 35-ում տոնել է հաղթանակ, 4-ում պարտվել է, և մեկում գրանցվել է ոչ-ոքի։