հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կարեն Խաչանովը US Open-ի 4-րդ շրջանում է

Կարեն Խաչանովը US Open-ի 4-րդ շրջանում է

Նյու Յորքում շարունակվում  է թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունը:

 Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել երրորդ շրջանում: Խաչանովի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Զեկ Դրափերն էր: Երկրորդ սեթի ավարտից հետո բրիտանացին հրաժարվել է հետագա պայքարից` Խաչանովը տեխնիկական հաղթանակ է տոնել:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US Open-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:

 
 

 

  • Կիսվել: