երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը պարտություն կրեց Շանհայում (Չինաստան) անցկացվող «Մասթերս» մրցաշարի մեկնարկում։

Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից և մրցեց աշխարհի 47-րդ ռակետ, ամերիկացի Մարկոս Գիրոնի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:3 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ և 21 րոպե։

  • Կիսվել: