երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կարեն Խաչանովը դուրս մնաց Դուբայի մրցաշարից

Կարեն Խաչանովը դուրս մնաց Դուբայի մրցաշարից

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Դուբայի մրցաշարից:

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ընթացող ATP մրցաշարի տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակչում Խաչանովը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղում Ցիցիպասը հաղթեց երեք սեթից հետո` 7:6, 2:6, 6:4:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ։2023 թվականին ևս Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակչից:

 

  • Կիսվել: