շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ․ Australian Open

Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ․ Australian Open

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ փուլ։

Աշխարհի 20-րդ ռակետը չորս սեթում հաղթեց ավստրալացի Ջեյսոն Կուբլերին, ով զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 84-րդ հորիզոնականը։ Գրեթե երեք ժամ տևած խաղն ավարտվել է 6:4, 5:7, 6:4, 6:2 հաշվով։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն, ով երկրորդ շրջանում հաղթել է չինացի Յունչեն Շանին:

 

  • Կիսվել: