Կարեն Խաչանովն առաջադիմել է
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված ATP-500 մրցաշարի եզրափակիչում աշխարհի 15-րդ ռակետ Ջեյք Դրեյփերին պարտված ռուսաստանցի Կարեն Խաչանովն առաջադիմել է երեք աստիճան եւ 21-րդն է։
Առաջատատարն իտալացի Յանիկ Սիներն է։ Լավագույն տասնյակում են նաեւ իսպանացի Կառլոս Ալկարասը, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը, սերբ Նովակ Ջոկովիչը, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, ամերիկացի Թեյլոր Ֆրիցը, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, նորվեգացի Կասպեր Ռուուդը, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը եւ ավստրալացի Ալեք դե Մինորը։