ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարեն Գրիգորյանը հաղթել է կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում

Կարեն Գրիգորյանը հաղթել է կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում

Իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ընթանում է շախմատային փառատոն, որը ներառում է կայծակնային շախմատի (բլից) 4 և արագ շախմատի մեկ մրցաշար:

Կայծակնային շախմատի 2-րդ մրցաշարում հիանալի է խաղացել Կարեն Գրիգորյանը՝ 9 հնարավորից վաստակած 7,5 միավորով արժանանալով գլխավոր մրցանակին: Հայ գրոսմայստերը տարել է 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտել ոչ-ոքի:

Կարեն Գրիգորյանը կես միավորով գերազանցել է 7 շախմատիստների, որոնց թվում էին Հայաստանի ներկայացուցիչներ Մանուել Պետրոսյանը (4-րդ տեղ) և Գաբրիել Սարգսյանը (8-րդ տեղ): Դավիթ Դավթյանը 5 միավորով զբաղեցրել է 39-րդ տեղը:

  • Կիսվել: