հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը մեկնարկեցին հաղթանակով. շախմատ

Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը մեկնարկեցին հաղթանակով. շախմատ

Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը և առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը հաղթանակով են մեկնարկել Պորտուգալիայի Ֆիգեյրա-դա-Ֆոշ քաղաքում անցկացվող շախմատի խոշոր մրցաշարում:

Առաջին տուրում Հայաստանի նախկին չեմպիոնը սևերով հաղթել է Անգոլան ներկայացնող շախմատիստուհի Էսպերանսա Կաքսիտային: Էլինա Դանիելյանը սևերով պարտության է մատնել պորտուգալացի Ֆիրմինու Սիլվային:

Այսօր նախատեսված 2-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սպիտակներով կհանդիպի ՖԻԴԵ-ի վարպետ Ժոզե Պադեյրոյի հետ, իսկ Էլինա Դանիելյանի մրցակիցը կլինի լատվիացի Յուրի Ագաֆոնովը:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 20 երկրների 73 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 26-ը միջազգային կարգ ունեն: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:

  • Կիսվել: