ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարեն Աղամալյանն անդրադարձել է Իսրայել Հակոբկոխյանի որդու հետ կապված սկանդալին

Կարեն Աղամալյանն անդրադարձել է Իսրայել Հակոբկոխյանի որդու հետ կապված սկանդալին

Իսրայել Հակոբկոխյանի որդին մասնակցել է մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, առաջարկել եմ նրան մարզվել հավաքականի հետ, բայց աշխարհի չեմպիոնը չի համաձայնել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը՝ մեկնաբանելով Իսրայել Հակոբկոխյանի բողոքի ակցիան առաջնության առաջին մրցումային օրը:

«Իսրայել Հակոբկոխյանի որդին անցած տարի Հայաստանի առաջնությունում գրավեց երկրորդ տեղը: Քանի որ նա 22 տարեկան էր եւ այդ տարիքային խմբում առաջինն էր, նրան տարել եմ մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնության: Մնացած մրցաշարերի մասով չեմ կարող ոչինչ ասել, որտեղ պետք է եղել, ասել եմ՝ թող գա:  Առաջարկել եմ նրան մարզվել հավաքականի հետ, Հակոբկոխյանն ասել է՝ ոչ, ինձ մոտ կմարզվի»,-նշեց Աղամալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Հայաստանի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ բարձրացել է ռինգ ու բողոքի ակցիա է անում։ 

  • Կիսվել: