ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հացադուլ անող Հակոբկոխյանի նկատմամբ դիմակ չկրելու համար արձանագրություն կազմվեց

Հացադուլ անող Հակոբկոխյանի նկատմամբ դիմակ չկրելու համար արձանագրություն կազմվեց

Ոստիկանության աշխատակիցներն արձանագրություն են կազմել, քանի որ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն հացադուլ անելու ընթացքում լրագրողների հետ զրուցելիս եղել է առանց դիմակի:

Այս միջադեպը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցուցադրել է ՛՛Կամք՛՛ հասարակական շարժման նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։

Նա նշել է, որ ոստիկանները միտումնավոր ցանկանում են ինչ-որ բան գտնել, որ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին բերման ենթարկելով՝ խոչընդոտեն նրա՝ հացադուլ անելուն:

Ի դեպ՝ Իսրայել Հակոբկոխյանի անձնագիրն իր մոտ չէր: Նա խնդրեց, որ ընկերներից մեկը բերի, որպեսզի ցույց տա ոստիկաններին: Այնուհետև ոստիկանության ծառայողները արձանագրություն կազմեցին՝ պարետի որոշումը խախտելու համար, բայց նշեցին, որ տուգանք նշանակելը կորոշի դատարանը: Դրանից հետ նրանք հեռացան:

Հիշեցնենք, որ այսօր Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ է հայտարարել, որն ուղղված է Ստամբուլյան կոնվենցիայի, Լանզարոտեի կոնվենցիայի, Ամուլսարի շահագործման և այլ խնդիրների դեմ:

 

  • Կիսվել: