երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կարապետյան-Խլղաթյան զույգը Եվրոպական խաղերի հրաձգության զույգերի պայքարում դարձել է արծաթե մեդալակիրներ

Կարապետյան-Խլղաթյան զույգը Եվրոպական խաղերի հրաձգության զույգերի պայքարում դարձել է արծաթե մեդալակիրներ

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը դարձել են Եվրոպական խաղերի փոխչեմպիոններ:

 Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերի հրաձգության 10մ  օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում հավաքելով 581 միավոր՝ զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Իտալիայի թիմն է: 

Նախօրեին անհատական մրցապայքարում Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Եվրոպական խաղերին մասնակցում են 49 երկրի 7000-ից ավել մարզիկներ: Հայաստանն այս տարի ներկայացնում են 9 մարզաձևի 57 մարզիկներ:

  • Կիսվել: