հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կանցկացվի մրցույթ «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով

Կանցկացվի մրցույթ «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար հայտարարում է մրցույթ՝ «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից

Մրցույթի նպատակն է նպաստել բռնցքամարտ մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում բռնցքամարտ մարզաձևի նկատմամբ հետաքրքրության խթանմանը:
 
 

Մրցույթի պայմաններն ու կանոնները

Մայիսի 7-ից 14-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհրապարակվի հայ բռնցքամարտիկների՝ տարբեր տարիներին գրանցած հաջողությունների վերաբերյալ հարցեր: Այն օգտատերը, որն առաջինը կպատասխանի «Ո՞ր բռնցքամարտիկն է և ե՞րբ է նվաճել տիտղոս» հարցին, կճանաչվի «օրվա հաղթող»:

  • պատասխանը պետք է գրել հայատառ,
  • պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
  • արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
  • հրապարակված տարբերակի հետ պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ,
  • նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:

Հաղթած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով:

  • Կիսվել: