կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կանցկացվի Հայաստանի արագ շախմատի առաջնության եզրափակիչ մրցաշարը․ հաղթողը կմասնակցի աշխարհի արագ շախմատի առաջնությանը

Կանցկացվի Հայաստանի արագ շախմատի առաջնության եզրափակիչ մրցաշարը․ հաղթողը կմասնակցի աշխարհի արագ շախմատի առաջնությանը

Փետրվարի 2-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում կանցկացվի Հայաստանի արագ շախմատի առաջնության եզրափակիչ մրցաշարը, որը նվիրված է Աշոտ Անաստասյանի հիշատակին:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով:

Ժամակարգը՝ 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Մրցաշարում հաշվարկվելու են ազգային և միջազգային արագ շախմատի վարկանիշները:

Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը իրավունք է ստանում մասնակցելու աշխարհի արագ շախմատի առաջնությանը:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ:

  • Կիսվել: