հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կանանց Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվել է Լյուքսեմբուրգի թիմին. Եվրո Մ17

Կանանց Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվել է Լյուքսեմբուրգի թիմին. Եվրո Մ17

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության B լիգայի որակավորման երրորդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 0-1 հաշվով պարտվել է Լյուքսեմբուրգի ընտրանուն: Գոլը 4-րդ րոպեին խփել է Լենա Ալվեսը:

Լյուքսեմբուրգում անցկացվող մրցաշարի առաջին տուրում Հայաստանի թիմը մրցել էր Բելառուսի հետ ու պարտվել 0-6 հաշվով, իսկ երկրորդ տուրում Հայաստանի Մ17 հավաքականը 3-0 հաշվով հաղթել էր վրացուհիներին:

Կանանց Հայաստանի Մ17 հավաքականը 3 միավորով առաջին խմբի 3-րդ տեղում է:

  • Կիսվել: