ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ջավախքցի մարզիկի հաղթարշավը շարունակվում է (տեսանյութ)

Ջավախքցի մարզիկի հաղթարշավը շարունակվում է (տեսանյութ)

Ջավախքցի մարզիկ Նաիր Մելիքյանն իր առաջին հաղթանակն է գրանցել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Նա տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել հենց առաջին ռաունդում, գրում է jnews.ge-ն:

Նաիր Մելիքյանը պրոֆեսիոնալ ռինգում մենամարտում էր իրանցի մարզիկ Մահդի Ջամի հետ: Իրանցի բռնքամարտիկի քաշը 89 կգ էր իսկ Մելիքյանինը՝ 76 կգ: Նաիր Մելիքյանը մրցակցին տեխնիկանան նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում:

Jnews-ի հետ զրույցում Մելիքյանը ասաց. «Աստծո կամքով կարողացա հաղթել իրանցի մարզիկին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում առաջին անգամ էի հանդես գալիս»:

Նաիր Մելիքյանի մարզիչը Աշոտ Պետրոսյանն է:

Հավելենք, որ Ջավախքից Նաիր Մելիքյանը 2019 թվականին Հայաստանում ճանաչվել է լավագույն մարզիկ: Բազմաթիվ մրցաշարերի հաղթող է:

 

  • Կիսվել: