երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իզաբելլա Յալյանը 18-րդն է. Ծանրամարտի ԱԱ

Իզաբելլա Յալյանը 18-րդն է. Ծանրամարտի ԱԱ

Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Կոլումբիայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Առաջինը մրցահարթակ է դուրս եկել Իզաբելյա Յայլյանը (59 կգ):

Երկամարտի 205 կգ (90+115) արդյունքով նա զբաղեցրել է 18-րդ տեղը: Պոկում վարժությունում Յալյանը զբաղեցրել 24-րդ տեղը, հրում վարժությունոմ՝ 19-րդը:

Երկամարտի 234 կգ արդյունքով չեմպիոն է հռչակվել կոլումբիայի ներկայացուցիչը Յենի Կայսեդոն: Այս քաշային կարգում մրցավեճին մասնակցել է 52 մարզուհի: Նշենք նաև, որ Յալյանը հանդես է եկել B խմբում:

Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ, իսկ կանանց մրցաշարում՝ 5։

  • Կիսվել: