շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իզաբելա Յայլյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում

Իզաբելա Յայլյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում

Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ մտան 55 կգ քաշային Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը:

Մարահամերգային համալիրում ավարտվեց 55 կգ քաշայինների պոկում վարժությունը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելա Յայլյանը պոկում վարժությունն անհաջող սկսեց: Առաջին եւ երկրորդ մոտեցումները ձախողեց՝ չկարողանալով գլխավերեւում պահել 87 կգ-ոց ծանրաձողը: Միայն երրորդ մոտեցմամբ հաջողվեց պոկել 87 կգ-ը:

Ալեքսանդրա Գրիգորյանը առաջին մոտեցմամբ պոկեց 77 կգ, երկրորդ մոտեցման համար պատվիրված 80 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցմամբ հաջողության գլխավերեւում ֆիքսեց 80 կգ-ը:

Այս վարժությունում Իզաբելա Յայլյանը 87 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Ալեքսանդրա Գրիգորյանը 7-րդն է:

Վարժության լավագույն արդյունքը ցույց տվեց ռումինացի Անդրեա Կոտրուտան 91 կգ-ով:

Ընդմիջում է:

Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը:

  • Կիսվել: