ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իզաբելա Յայլյանը պարգեւատրվեց երեք բրոնզե մեդալներով

Իզաբելա Յայլյանը պարգեւատրվեց երեք բրոնզե մեդալներով

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ կանանց 55 կգ քաշային կարգի պարգեւատրման արարողությունը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճած Իզաբելա Յայլյանը պարգեւատրվեց երկամարտի բրոնզե եւ պոկում ու հրում վարժությունների երկու փոքր բրոնզե մեդալներով:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն իր առաջին մեդալը նվաճեց մեծահասակներում երկամարտում: Երեւանում անցնող Եվրոպայի առաջնությունում Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:

55 կգ քաշային կարգում  Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռումինացի Անդրեա Կոտրուտան երկամարտի (201 կգ), արծաթե մեդալակիր՝ Ուկրանիան ներկայացնող Սվետլանա Սամուլյակ (199 կգ):

 Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով 6-րդն է:

  • Կիսվել: