շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իտալիայի վարկանիշային մրցաշար․ Ռաֆայել Հովհաննիսյան ու Ռուդոլֆ Գարբոյանը պարտվել են 1/8 եզրափակչում

Իտալիայի վարկանիշային մրցաշար․ Ռաֆայել Հովհաննիսյան ու Ռուդոլֆ Գարբոյանը պարտվել են 1/8 եզրափակչում

Իտալիայի Բուստո-Արսիցիո քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը շարունակում է անհաջող դասավորվել հայ բռնցքամարտիկների համար, գրում է armsport.am-ը:

Այսօր ռինգ դուրս եկած Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) և Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) չեն կարողացել դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է իռլանդացի Քելին Քեսիդիին, իսկ Գարբոյանը 0-5 հաշվով զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին։

Այսօր ավելի ուշ՝ ժամը 22։00-ից, քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։ Նրա մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Սարխան Ալիևը։

Հիշեցնենք՝ երեկ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանաասյանը (92 կգ) 1/8 եզրափակիչում մենամարտել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջամար Թալիի հետ, սակայն երկրորդ ռաունդի մեկնարկում ստացած դեմքի պատռվածքից հետո բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականից պայքարը լքել են նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգ Արթուր Բազեյանը: Կանանց թիմից՝ Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Տաթևիկ Խաչատրյանը և Էլիդա Քոչարյանը:

 

  • Կիսվել: