երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ինտերը հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ինտերը հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Իտալական Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Ինտեր»-«Տորինո» հանդիպումը, գրում է armsport.am-ը:

«Ինտերը» դեռ նախորդ տուրում ապահովել էր իր համար հոբելյանական՝ 20-րդ չեմպիոնությունը։
 

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Այս խաղում դուբլ ձևակերպեց Չալհանօղլուն։

Մեկնարկայն րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 63-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստն այսօրվա խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Այս խաղից հետո «Ինտերն» իր ակտիվում ունի 89 միավոր։ «Տորինոն» 46 միավորով 10-րդն է մրցաշարային աղյուսակում։

  • Կիսվել: