«Ինտեր»-ը հաղթել է «Ջենոա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ջենոա»-ին:
Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց հաղթանակի հասնել մեկ գնդակի շնորհիվ: Հանդիպման 78-րդ րոպեին «Ինտեր»-ի կազմում աչքի ընկավ աշխարհի չեմպիոն արգենտինացի Լաուտարո Մարտինեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 65-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում առաջինն է, սակայն «Նապոլի»-ին դեռևս իր այս տուրի հանդիպումը չի անցկացրել: «Ինտեր»-ն ունի 57, «Նապոլի»-ն` 56 միավոր: