շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ինտեր»-ի ֆուտբոլիստների շարքում խաղադաշտում անցկացրած ժամանակով առաջատարը մնում է Մխիթարյանը

«Ինտեր»-ի ֆուտբոլիստների շարքում խաղադաշտում անցկացրած ժամանակով առաջատարը մնում է Մխիթարյանը

«Ինտեր»-ի ֆուտբոլիստների շարքում խաղադաշտում անցկացրած ժամանակով (2 771 րոպե) առաջատար է մնում  Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, տեղեկացնում է Corriere dello Sport–ը։

Նշվում է, որ նա վերջին 14 հանդիպումներն անցկացրել է հիմնական կազմում։

2023-24 թթ. մրցաշրջանում նա պահեստայինների նստարանը չի լքել 37 խաղից ընդամենը 3-ում (վերջին անգամ՝ դեկտեմբերի 20–ին, Իտալիայի գավաթի ՝ «Բոլոնիա»-ի հետ խաղում)։

 

  • Կիսվել: