կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինֆանտինոն շնորհավորել է Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Ինֆանտինոն շնորհավորել է Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

«Հարգելի՛ նախագահ,

Ընդունեք իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքի անկեղծ խոսքերը ՀՖՖ նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործադրած բոլոր ջանքերի և աշխատանքի, Հայաստանում մեր մարզաձևի զարգացման ու նրա արժեքների տարածման գործում կարևոր ներդրման համար։

Ձեզ և Ձեր թիմին ուղարկում եմ իմ լավագույն մաղթանքները վերընտրման կապակցությամբ՝ ցանկանալով միայն հաջողություն գալիք մարտահրավերներում։

Հարգելի՛ նախագահ, անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը՝ հանուն գալիք տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման և ծաղկման։

Ջիանի Ինֆանտինո»։

  • Կիսվել: