չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինձ համար մեծ պատիվ է 5 անգամ Հայաստանի չեմպիոն դառնալը. Մարիա Գևորգյան

Ինձ համար մեծ պատիվ է 5 անգամ Հայաստանի չեմպիոն դառնալը. Մարիա Գևորգյան

Հայաստանի շախմատի կանանց այս տարվա առաջնության հաղթող Մարիա Գևորգյանը պատիվ է համարում 5-րդ անգամ երկրի չեմպիոն դառնալը:

«Ինձ համար մեծ պատիվ է 5 անգամ Հայաստանի չեմպիոն դառնալը: Հայաստանի առաջնությունն իրապես շատ ուժեղ մրցաշար է և ուժեղ է ոչ միայն մեր երկրի, այլ ամբողջ աշխարհի համար: Այս հաղթանակը շատ պարտավորեցնող է»,-

Լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանը:

Գրոսմայստերը շեշտեց, որ առաջնությունում իր համար որոշիչ եղավ Սուսաննա Գաբոյանի դեմ հաղթական պարտիան:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող կանանց 78-րդ առաջնության վերջին` 9-րդ տուրում Մարիա Գևորգյանը մրցեց Նվարդ Հայրապետյանի հետ: Գևորգյանն, ով մրցում էր սև խաղաքարերով, պարտիայի 30-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Մարիա Գևորգյանը, 9 հնարավորից հավաքելով 7 միավոր, դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:

Երկրորդ տեղում ընթացող Սուսաննա Գաբոյանի հաղթանակի դեպքում նա միավորների քանակով չի հասնի Գևորգյանին:

  • Կիսվել: