երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչո՞ւ Մխիթարյանը չի մասնակցել «Ինտեր»-«Ալ Նասր» խաղին

Ինչո՞ւ Մխիթարյանը չի մասնակցել «Ինտեր»-«Ալ Նասր» խաղին

Իտալիայի գավաթակիր «Ինտերը» Ճապոնիայում ընկերական խաղ է անցկացրել Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հետ: Գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1:

«Ալ Նասրի» կազմում 23-րդ րոպեին հաշիվը բացել է Սաուդյան Արաբիայի հավաքականի եզրային հարձակվող Աբդուլռահման Ղարեբը: «Ինտերի» կազմում 44-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է թիմի նորեկ, իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին:

Խաղին չի մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն ունի մեջքի ցավեր: «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ապահովության համար հանգիստ է տրամադրել 34-ամյա կիսապաշտպանին:

«Ալ Նասրի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Կրիշտիանու Ռոնալդուն, որը փոխարինվել է երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ:

 

  • Կիսվել: