հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իմ մրցելույթից շատ դժգոհ եմ․ Լիանա Գյուրջյան

Իմ մրցելույթից շատ դժգոհ եմ․ Լիանա Գյուրջյան

Եվրոպայի փոխչեմպիոն Լիանա Գյուրջյանը (86 կգ) մեկնաբանել է իր մասնակցությումը Բաթումիում (Վրաստան) անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Նա երկամարտի 236 կգ (101+135) արդյունքով գրավել էր 5-րդ տեղը: 

Այս քաշային կարգում հավասարը չունեցավ երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն,  19-ամյա Էմմա Պողոսյանը 

«Ցանկանում եմ շնորհավորել Էմմային, արժանի հաղթանակ էր։ Իմ մրցելույթից շատ դժգոհ եմ։ Իմ բարձրացրած կիլոգրամներից գոհ չեմ, քանի որ մարզումների ընթացքում ավելի շատ եմ բարձրացրել։ Աստված առաջ, կաշխատեմ անել ավելի շատ, աշխատել ավելի շատ, որպեսզի մյուս մրցումներում արդեն ավելի լավ հանդես գամ։

Հստակ պատասխան կամ պատճառ չունեմ, թե ինչը խանգարեց ինձ, պարզապես իմ օրը չէր, չստացվեց։ Բայց ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ առջեւում է դեռ։

Էմմայի հետ մրցակցություն չկար։ Կենտրոնացած էինք մյուս մրցակիցների եւ ձանրաձողի հետ պայքարի վրա»,- նշել է Լիանա Գյուրջյանը։

Էմմա Պողոսյանը չեմպիոնի տիտղոսը նվաճել էր երկամարտի 248 կգ արդյունքով (107+141):

  • Կիսվել: