հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրանտ Մելքումյանը չորրորդն է Զագրեբում

Հրանտ Մելքումյանը չորրորդն է Զագրեբում

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը մասնակցել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցած միջազգային մրցաշարին:

Ինչպես տեղեկացնում են ՀԱՕԿ-ից, Հայաստանի ներկայացուցիչը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանել 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մելքումյանը գրավել է չորրորդ տեղը:

Մրցաշարի հաղթող է դարձել ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը, որը հավաքել է 7.5 միավոր:

  • Կիսվել: