ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրաչյա Պողոսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Հրաչյա Պողոսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Առաջին մրցումային օրը 63 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում պարտված Հրաչյա Պողոսյանը սփսոփիչ գոտեմարտի հնարավորություն էր ստացել, քանի որ վրացի ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ :

Միակ սփոփիչ գոտեմարտում Պողոսյանը 9:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Աբեր Ֆետենին: Երեկոյան մրցահերթում Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի: Մրցակիցը Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Լիուն է:

Երկրորդ մրցումային օրը պայքարը սկսեցին 60, 67, 72, 82 եւ 97 կգ քաշային կարգերը: Հայաստանը ներկայացուցիչներ ունի բոլոր քաշային կարգերում:

Սահակ Հովհաննիսյանն (67 կգ) եւ Շանթ Խաչատչյանը (72 կգ) հաղթանակով են մեկնարկել: Սահակ Հովհաննիսյանը որակավորման փուլում 6:5 հաշվով հաղթել է շվեդ Նիկլաս Պոնտուս Օյհլենին: 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանն է: Շանթ Խաչատրյանը որակավորման 1/16 եզրափթակիչում 8:5 հաշվով հաղթել է վրացի Գեորգի Չխիկվաձեին: 1/8 եզրափակիչում նա կհանդիպի իրանցի Ամիր Ալի Աբդիին:

Տիգրան Մինասյանն (60 կգ) ու Գագիկ Հակոբյանը (82 կգ) պարտվեցին մեկնարկային գոտեմարտում: Տիգրան Մինասյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում 3:8 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Ջիմիստարիշվիլիին:

82 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Գագիկ Հակոբյանը 1:2 հաշվով պարտվեց հույն Իլիաս Պագկալիդիսին:

Դեռ պայքարը չի սկսել 97 կգ քաշային կարգոււմ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Խլոյանը: Մեկնարկային 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը թուրք Մուստաֆա Օլգուն է:

  • Կիսվել: