չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հրաչյա Պողոսյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Ըմբշամարտի ԱԱ

Հրաչյա Պողոսյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Ըմբշամարտի ԱԱ

Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը երկրորդ հաղթանակը տոնեց և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում նա 5-2 հաշվով հաղթանակի էր հասել ճապոնացի Ռիուտո Իկեդայի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը հաղթել է խորվաթ Իվան Լիզատովիչին: 1/4 եզրափակիչում Հրաչյա Պողոսյանը կգոտեմարտի սերբ Սեբաստյան Նադի հետ:

 

Հիշեցնենք, որ իր առաջին գոտեմարտում 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 7-7 հաշվով պարտվել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Պառվիզ Նասիբովին, իսկ Օլիմպիական չեմպիոն, Օլիմպիական փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ: 1/8 եզրափակիչում նա հաղթել էր թուրք Մեթեհան Բաշարին:

  • Կիսվել: