շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հովհաննես Դավթյանը ձյուդոյի միջազգային կարգի մարզչի արտոնագիր է ստացել

Հովհաննես Դավթյանը ձյուդոյի միջազգային կարգի մարզչի արտոնագիր է ստացել

Սեպտեմբերի 15-ին Գյումրիում անցկացվել է Պետրոս Նազարյանի անվան ձյուդոյի ավանդական մրցաշարը, որի ավարտին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը ՀՀ մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանին հանձնել է Ձյուդոյի Միջազգային Ֆեդերացիայի կողմից շնորհված որակավորման VI դանի հավաստագիրը, նաև՝ միջազգային կարգի մարզչի /master coach/ արտոնագիրը։

Ձյուդոյի Միջազգային Ֆեդերացիայի նոր որոշմամբ ազգային հավաքականների մարզիչները անպայման պետք է ունենան միջազգային մարզչի որակավորման արտոնագիր։ Մեր ֆեդերացիան գործուղել է Հովհաննես Դավթյանին ՁՄՖ և նա, հանձնելով համապատասխան քննություններ թեորիայից և պրակտիկայից, ստացել է արտոնագիր։

  • Կիսվել: